211652_close_icon
views-count1176 դիտում article-date 17:32 05-03-2015

Վանաձորում դպրոցներ են վերակառուցվում

Լոռու մարզպետարանի պատվիրատվությամբ և պետբյուջեի ֆինանսավորմամբ այս տարի կիրականացվեն Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի մարզադահլիճի վերակառուցման (250 մլն դրամ), թիվ 31 մանկապարտեզի կապիտալ հիմնանորոգման (60 մլն դրամ), Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի (25 մլն դրամ) և Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի հիմնանորոգման (19,8 մլն դրամ) աշխատանքներ: Ներկայում ընթացքի մեջ են Քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ իրականացվող Վանաձորի թիվ 18 միջնակարգ և թիվ 6 հիմնական դպրոցների վերակառուցումը, Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի ըմբշամարտի դահլիճի, Վանաձորի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի կառուցումը: Կիրականացվի նաեւ Տաշիրի և Ստեփանավանի մանկապարտեզների կառուցումը: ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրատվությամբ նախատեսվում է իրականացնել Վանաձորի մի քանի բնակելի շենքերի վերանորոգում՝ զինծառայողներին բնակարանով ապահովելու նպատակով, տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունից:

Նմանատիպ նյութեր