Նյու-Յորքի դպրոցներում կնշվեն մահմեդական տոները
ԱՄՆ Նյու-Յորք քաղաքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտնել է, որ այս տարվանից Նյու-Յորքի դպրոցներում հանգստյան օրեր կլինեն 2 մահմեդական տոներ՝ Ուրազա բայրամը և Կուրբան-բայրամը:
Ըստ քաղաքապետի խոսքերի՝ այժմ հարյուր հազարավոր մահմեդական ընտանիքներ այդ տոն օրերին չեն կանգնի փաստի առաջ՝ ուղարկե՞լ երեխաներին դպրոց, թե թողնել տանը՝ ընտանիքով նշելու տոնը:
Բիլ դե Բլազիոն նշել է նաև, որ հաշվի առնելով մահմեդական բնակչության թվաքանակը Նյու-Յորքում՝ դպրոցական օրացույցում այդ երկու մահմեդական տոների ընդգրկման որոշումը «ողջամտությամբ» է կայացվել: