Փրկարարները բացել են փակ դուռը
Մարտի 4-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 125 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մարտի 4-ին, ժամը 16.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրողի պարի ստուդիայի դռան փականը խափանվել է, պարի ուսուցիչն ու աշակերտները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են պարի ստուդիայի դուռը:
***
Մարտի 4-ին, ժամը 16.25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի սենյակի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: