Սերբիայում ռեկորդային երկարության երշիկ են պատրաստել
Սերբիայի Տուրիա գյուղում խոհարարները “Կոբասիցիադա” ամենամյա փառատոնի շրջանակում ռեկորդային երկարության երշիկ են պատրաստել:
2031 մետրանոց երշիկը պատրաստելու համար խոհարարներն օգտագործել են 3430 կգ խոզի միս, 60 կգ աղ, 5 կգ պղպեղ, 26 կգ աղացած պղպեղ և 5 կգ սխտոր: