Օբաման ու Մերկելը պատրաստ են նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ֊ի դեմ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի դեմ նոր պատճամիջոցների կիրառման հնարավոր տարբերակները։ Նրանք կրկին անգամ կոչ են արել Ռուսաստանին հեռացնել զորքերը Ուկրաինայի սահմանից: Այս մասին հայտնում է BBC֊ն։
Ըստ Օբամայի խոսքերի, ռուսամետ անջատողականները, հավանաբար Մոսկվայի աջակցությամբ, ապկայունացնում են Ուկրաինայի իրադրությունը։
«Նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ֊ը, ԵՄ֊ը և մյուս գործընկերները պետք է պատրաստ լինեն ՌԴ֊ի կողմից Ուկրաինայի իրավիճակի հետագա սրացման դեպքում կիրառել լրացուցիչ պատժամիջոցներ»,֊ ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։