Սերբիայում ջրհեղեղի հետևանքով տարհանվել է ավելի քան 30 հազար մարդ
Սերբիայում գրանցված ջրհեղեղի հետևանքով արդեն 30,87 հազար մարդ է տարհանվել։ Նրանցից 13,6 հազարը Օբրենովեց քաղաքից, որտեղ իրադրությունը ամենածանրն է։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ֊ը։
Ըստ գերատեսչության տվյալների՝ իրավիճակը դեռ ծանր է Կրուպան, Սրեմսկա֊Մատրովիցա, Յամենա քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաք Բելգրադի շրջակայքում։
Սավա գետի մոտակայքում գտնվող բնակելի տարածքներում տարհանումները շարունակվում են։