211652_close_icon
views-count3683 դիտում article-date 19:56 03-03-2015

Հոգեւորականն այցելել է մոր կողմից դաժանաբար ծեծված 9-ամյա Ֆրունզիկին

Արարատյան հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու «Նավասարդ» երիտասարդաց միությունը եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի գլխավորությամբ այցելեց Ս. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող 9-ամյա Ֆրունզիկին: Վերջինս գտնվում է բժշիկների հսկողության ներքո: Օրեր առաջ մայրը նրան դաժան ծեծի էր ենթարկել, այնուհետև բենզինը լցրել վրան ու այրել: Տեր հայրը Ֆրունզիկի համար բժշկության ավետարան ընթերցեց, երիտասարդների հետ աղոթեց փոքրիկի շուտափույթ առողջացման համար, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր