211652_close_icon

Հոգեւորականն ու երիտասարդներն այցելել են Վեդի քաղաքի ծննդատուն

views-count2061 դիտում article-date 18:29 22-01-2015
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Վեդիի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանը թեմի մի խումբ երիտասարդների և եկեղեցու երգչախմբի հետ այցելեց Վեդի քաղաքի ծննդատուն: Տեր հայրը ներկաներին փոխանցեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը, խոսեց հաստատության կարևորության մասին, հորդորեց հեռու մնալ հղիության արհեստական ընդհատումներից, քանի որ յուրաքանչյուր մանուկ Աստծո տված կյանքն ու հոգին է: Անդրադարձավ նաև ամուր ընտանիք ունենալու, եկեղեցու հետ կապը մշտապես պահելու կարևորությանը: Տեր Հովակիմը տնօրհնեքի կարգ կատարեց և օրհնված ջուր ցողեց հիվանդանոցի բոլոր սենյակներում, օրհնեց ներկաներին՝ ծննդատան աշխատակիցներին, նորածիններին և նրանց մայրերին: Տնօրհնեքի արարողությունից հետո Տ. Հովակիմը աղոթագրքեր ու եկեղեցիների պատկերով նկարներ նվիրեց ներկաներին, տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր