«ԱրմենՏել»-ի երևանյան գրասենյակից 2 բջջային հեռախոս գողացողին հայտնաբերեցին Բագրատաշենում
Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում գործող «ԱրմենՏել» ՓԲԸ գրասենյակի ցուցապահարանից գողացել են 2 բջջային հեռախոս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Արթուր Բ.-ն:
Օրերս նա հայտնաբերվել է Բագրատաշենում և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից բերման ենթարկվել Մաշտոցի բաժին:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]