1145 դիտում
16:00 06-12-2018
Աշխարհում գործազրկությունն ամենացածր մակարդակին Է հասել գրեթե 40 տարվա ընթացքում. FT
Այս տարվա սեպտեմբերին աշխարհում գործազրկության մակարդակը կազմել Է ընդամենը 5,2 տոկոս, ինչը 2,8 տոկոսային կետով ցածր Է, քան 2010 թվականին, եւ հասել Է 1980 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշին: Դեկտեմբերի 6-ին այս մասին հայտնել Է Financial Times թերթը՝ վկայակոչելով Շվեյցարիայի UBS բանկի կատարած հետազոտությունը:
«Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում գործազրկության մակարդակն այս պահին ավելի ցածր Է, քան երբեւԷ, ինչպես նաեւ այն տակավին ցածր Է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում,- մեջբերում Է անում թերթը Աշխատանքի միջազգային կազմակերպության տնտեսության հարցերի փորձագետ Սանտո Միլազիի խոսքից:
Հրատարակության տվյալներով՝ UBS-ի ֆինանսական փորձագետներն ուսումնասիրել են 48 զարգացած եւ զարգացող երկրներ, որոնց ընդհանուր ավանդը համաշխարհային արտադրության բնագավառում հասնում Է 84 տոկոսի:
Ինչպես նշել Է թերթը, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումներով՝ 2018 թվականի վերջին աշխարհի զարգացած երկրներում գործազրկության միջին մակարդակը գեթե 50 տարվա ընթացքում առաջին անգամ կնվազի մինչեւ 5,2 տոկոս: Մինչդեռ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներն այն եզրակացությանն են հագել, որ այդ պետություններում չզբաղված բնակչության բաժինը կկազմի 5,5 տոկոս, ինչն ավելի Է, քան 2007 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ նյութեր
1666 դիտում
08:14 03-03-2015
ՀՀ միջազգային պահուստները հասել են վերջին մի քանի տարիների ամենացածր մակարդակին. ՀԺ
778 դիտում
18:00 04-08-2024
Insa. Շոլցի իշխող կոալիցիայի վարկանիշը, իշխանության գալուց ի վեր, հայտնվել է ամենացածր մակարդակին
838 դիտում
17:52 05-03-2024
Իրանում մահապատիժների թիվը հասել է 8 տարվա ամենաբարձր մակարդակին
Այս բաժնից
1219 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
1027 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1066 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ