1284 դիտում
13:17 10-11-2022
Հայաստանը ևս 100 մլն եվրոյի վարկ է վերցնում բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրին» հավանություն տալու վերաբերյալ նախագծին:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ համաձայնագրի ստորագրումը ենթադրում է Հայաստանին վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո 100 մլն եվրո միջոցների ստացում:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.
1.հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը,
2.պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները,
3.պետական գնումների համակարգի արդիականացումը,
4.կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը,
5.կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը,
6.ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը,
7.կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման և առուդիորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:
Ելնելով վերոգրյալից՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրի» նախագծի ստորագրումը համարում ենք նպատակահարմար»:

Նմանատիպ նյութեր
5357 դիտում
16:46 21-03-2020
ՀԲ-ն հաստատել է 17,9 մլն եվրոյի վարկ. ֆինանսավորելու են Հայաստանի 55 համայնքների մի շարք ծրագրեր
2394 դիտում
14:54 03-10-2019
Կառավարությունը Գերմանիայից 20 մլն եվրոյի վարկ և մոտ 11 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա
Այս բաժնից
400 դիտում
13:32 22-11-2024
Մայր Տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն
544 դիտում
13:17 22-11-2024
Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտներ այցելել են Ազգային ժողով