Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն ազատ արձակվեց
Մոսկվայում ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն ազատ արձակվեց: Նրան որևէ մեղադրանք չի առաջադրվել։ Պատգամավորն արդեն այսօր պատրաստվում է լքել Մոսկվան։
Ինչպես արդեն [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/01/44717/]տեղեկացրել էինք[/url], երեկ՝ փետրվարի 1-ին, Մոսկվայում հարցաքննում էին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին, ով Ռուսաստանի ոստիկանների կողմից բերման էր ենթարկվել՝ ի հիշատակ սպանված ընդդիմադիր առաջնորդ Բորիս Նեմցովի կազմակերպված երթից առաջ:
Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը հաստատել էր Գոնչարենկոյի ձերբակալման փաստը և հայտնել, որ նա հանձնվել է քննիչներին: