211652_close_icon
views-count36974 դիտում article-date 18:52 02-03-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Երևանում տեղի ունեցել BMW-ի և Mitsubishi Pajero-ի բախումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը, որով երևում է, թե ինչպես է փետրվարի 28-ին Երևան քաղաքում Ուլնեցի և Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում տեղի ունեցել ավտովթարը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/28/44643/]հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, փետրվարի 28-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ուլնեցի և Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել: Օպերատիվորեն վթարի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պարզել էին, որ բախվել են Երևան քաղաքի Լեփսիուսի 2-րդ փողոցի բնակիչ Պետրոս Սերխոշյանի վարած BMW մակնիշի 34 DR 316 համարանիշի և Երևան քաղաքի Ուլնեցի 3-րդ փողոցի բնակիչ Վահե Ապետնակյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 40 AA 500 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային: Օպերատիվորեն ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Տեղում աշխատանքները ղեկավարել էր ՃՈ ՀԿԳ ավագ տեսուչ Գրիգոր Միտոյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, քանի որ վթարի մեջ վարորդները միմյանց էին մեղադրում: Բացառիկ տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/pages/Security-Dream-Co-LTD/260488774022240]Security Dream Co. LTD[/url]-ի Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր