Վթարային ջրանջատում Նոր Նորքում
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ ջրագծի վթարի պատճառով ս.թ. մարտի 1-ին ժամը 24.00-ին դադարեցվել է Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար եւ տեղեկացնում, որ ջրամատակարարման դադարի սահմանված ժամկետի գերազանցման դեպքում ընկերությունը կտեղեկացնի լրացուցիչ: