Դիպլոմներ իրավագետ-մանկավարժներին՝ Աղվան Հովսեփյանից
«Իրավագետ-մանկավարժի կրթությունը չի ենթադրում հետագայում դառնալ պաշտոնյա-իրավաբան. այն նախևառաջ անհրաժեշտ է կրթված, զարգացած մտավորական մարդ լինելու համար»,-այսօր ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսներին ավարտական դիպլոմներ հանձնելով՝ նշեց որակավորման քննությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
«Դիպլոմ ստանալով ոչ թե ավարտվում, այլ սկսվում է իրավունքի ոլորտում ձեր իմացությունների շրջանակը. սա ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն, ինչը ենթադրում է օրենքների վերաբերյալ գիտելիքների անընդհատ կատարելագործում»,-հավելեց Աղվան Հովսեփյանը:
26 ուսանող՝ 1 կարմիր դիպլոմ. կուրսի գերազանցիկը Ջավախքի Կարտիկան գյուղից է: Գյուղի Հանրային դպրոցի քաղաքացիական կրթության ուսուցչուհի Նելլի Ճնավայանը նկատում է՝ մագիստրոսական դիպլոմը պարտավորեցնող է, իսկ գերազանցությանը՝ կրկնակի: