211652_close_icon
views-count31150 դիտում article-date 09:49 19-09-2014

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 4 վիրավոր մանկավարժներին մեծ դժվարությամբ ձորից դուրս են բերել ոստիկաններն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Բյուրական գյուղից դեպի Ամբերդի ամրոց տանող ճանապարհի 17-րդ կմ-ում ավտովթար է տեղի ունեցել, և մեքենան գահավիժել է ձորը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկանների կանչով դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվակով: Պարզվել է, որ ժամը 01:20-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի բնակիչ, 29-ամյա Արմեն Մովսիսյանը, վարելով Mercedes մակնիշի 69 AR 999 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գահավիժել ձորը՝ ապառաժ քարերի վրա: Վթարի հետևանքով Ա. Մովսիսյանն ու նրա ուղևորներ՝ Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի բնակիչ, 27-ամյա Արամ Գյուրջյանը, Աշտարակ քաղաքի Սմբատ Շահազիզի փողոցի բնակիչ, 24-ամյա Նինա Եգանյանը և Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 21-ամյա Նարեկ Էլոյանը մարմնական վնասվածքներով դեպքի վայր օպերատիվորեն ժամանած Աշտարակի Շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Աշտարակի ոստիկանները, ճանապարհային ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Խլղաթյանը, ումկողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Մովսիսյանն աշխատում է Աշտարակ քաղաքի թիվ 3 դպրոցում՝ որպես մանկավարժ, վիրավորներից Ա. Գյուրջյանն ու Ն. Եգանյանը՝ Արարատի մարզի Նոր Ուղի դպրոցի մանկավարժներ, իսկ Ն. Էլոյանը՝ Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում՝ որպես դասախոս: Նախնական տվյալներով Mercedes մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.800.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 40.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր