17359 դիտում
15:10 02-03-2015
Ավտովթար՝ Երևանի սրտում. Արամի փողոցում բախվել են Range Rover-ն ու Mercedes-ը. մեծն ԱՊՊԱ-ն «տապանից» դեռ դուրս չի եկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:10-ի սանմաններում, Արամի փողոցում բախվել են Range Rover մակնիշի 77 CT 777 համարանիշի և Mercedes մակնիշի 35 ՕD 696 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վարորդները մինչև այս պահը սպասում են, որպեսզի վթարի վայր ժամանեն մեծն ԱՊՊԱ-ի ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված Range Rover մակնիշի ավտոմեքենան ամիսներ առաջ մասնակցություն է ունեցել Երևանում մեկ այլ խոշոր ավտովթարի, որի ժամանակ 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց:
Նախնական տվյալներով RANGE ROVER մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 700.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+