Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից
Մարտի 2-ին, ժամը 03.01-ին ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտակայքում ՎԱԶ-2121 մակնիշի 15 UU 188 պետհամարանիշի ավտոմեքենան խափանվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մ2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 129-րդ կմ-ի մոտակայքից ավտոմեքենայի վարորդին տեղափոխել են Վայք քաղաք: