«Ցերեկային կենտրոն»-ի երեխաները` հեքիաթների աշխարհում
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և Հայկական Կարմիր խաչ ընկերության աջակցությամբ ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի երեխաներն այցելեցին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն:
Թատրոնում երեխաները դիտեցին Հ. Թումանյանի մի շարք հեքիաթներ՝ «Նեսոյի քարաբաղնիսը», «Բարեկենդան», «Խելոքն ու հիմարը», «Կացին ախպերը», «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Անխելք մարդը», «Սուտլիկ որսկանը», «Կիկոսի մահը»:
ԱՀԹ «Ցերեկային կենտրոնի» հոգևոր պատասխանատու Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի խոսքով՝ կարևոր է հեքիաթի կամ այլ թատերական ներկայացման դաստիարակիչ դերը երեխայի կյանքում: Կենտրոնի աշխատակիցները երեխաների համար հաճախ են կազմակերպում ֆիլմերի դիտումներ, քննարկումներ, որոնք ևս նպաստում են երեխաների հոգևոր զարգացմանը: