211652_close_icon
views-count625 դիտում article-date 16:02 02-03-2015

ՀՀԿ երիտասարդները բանավիճում են սահմանադրական բարեփոխումների թեմայի շուրջ

Գարնանային առաջին օրը երիտասարդ ՀՀԿ-ականները դիմավորեցին բավականին արդի` «Ինստիտուցիոնալ/սահմանադրական/ բարեփոխումները ՀՀ-ում. Բարեփոխումներ կառավարման համակարգում» թեմայով սեմինարին ակտիվ մասնակցություն ցուցաբերելով: Սեմինարը կազմակերպվել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Կոնրադ Ադենաուեր գերմանական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ: Բանախոսներն էին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության իրավական բաժնի ղեկավար Վարդան Պողոսյանը և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Սեմինարի ընթացքում նախ և առաջ ներկայացվեց Սահմանադրության էությունը, ծագման պատմությունը, խնդիրներն ու նպատակները, կառավարման համակարգը, խոսվեց սահմանադրական բարեփոխումների ու կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման կարգի, դրանց անհրաժեշտության և առաջիկայի համար նախատեսված բարեփոխումների հնարավորությունների մասին: Այնուհետև հարց ու պատասխանի, ինչ-որ չափ նաև բանավեճի արդյունքում երիտասարդները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները,լրացրին թեմայի շուրջ ունեցած ինֆորմացիայի բացը, հասկացան գործող մեխանիզմի էությունը: Հավելենք, որ նման սեմինարները կրելու են շարունակական բնույթ` առավել լայն շրջանակների անհրաժեշտ թեմատիկ ինֆորմացիա հաղորդելու

Նմանատիպ նյութեր