211652_close_icon

Գ. Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախ

views-count936 դիտում article-date 10:49 02-03-2015
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և ԼՂՀ դատախազությունների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ նյութեր