Փրկարարները բացել են փակ դուռը
Մարտի 2-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: