Տեխասում 3-ամյա երեխան կրակել է ինքն իր վրա
ԱՄՆ Տեխաս նահանգում՝ Հյուսթոն քաղաքում, 3-ամյա երեխա է մահացել՝ մոր ատրճանակից կրակելով սեփական գլխին:
Երեխայի մայրը պայուսակը բաց է թողել եւ հեռացել սենյակից, այնուհետեւ կրակոցի ձայն լսելով՝ ներս վազել ու տեսել երեխային, որը գլխի հատվածում վնասվածքով ընկած է եղել հատակին:
Երեխային հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ոստիկանությունը քննում է դեպքի հանգամանքները: