Թուրքիայի համար «Համաս»-ն ահաբեկչական խմբավորում չէ. Դավութօղլու
Թուրքիան «Համաս» իսլամիստական խմբավորումն ահաբեկչական չի համարում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Cumhuriyet թերթը գրում է, որ ըստ Դավութօղլուի՝ շարժումը երբեք էլ ահաբեկչական գործողություններ չի կատարել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեֆ Ռաթքեն հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտահոգված է «Համաս»-ի ներկայացուցիչների հետ Թուրքիայի վերին օղակների շփման փաստով:
Նախորդ շաբաթ շարժման քաղբյուրոյի ղեկավար Խալեդ Մաշաալն այցելել էր Թուրքիա և ելույթով հանդես եկել Քոնիա քաղաքում անցկացված «Արդարություն և զարգացում» կուսակցության կոնգրեսում: