3649 դիտում
16:44 01-03-2015
Ընդդիմության դաշտում կրկին միայնակ մնացած ՀԱԿ-ին ժամանակ է պետք. Լեւոն Տեր-Պետրոսյան
«Իրադարձությունները դեռ այնքան թարմ են, որ ես զերծ կմնամ վերջին ներքաղաքական հարցերի մանրկրկիտ լուսաբանումից»: Այս մասին այսօր` մարտի 1-ին Ազատության հարապարակում հրավիրված հանրահավաքին ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին:
Միաժամանակ ավելացրեց, որ դրանք երկար մտորումների եւ հիմնավոր վերլուծության պահանջ են առաջացնում: «Հուսով եմ՝ դուք էլ ձեր հերթին ըմբռնումով կմոտենաք իմ քայլին՝ քաջ գիտենալով, որ ես հափշտապ դատողություն անելու եւ ոտքի վրա որոշումներ կայացնելու սովորույթ չունեմ: Ընդդիմության դաշտում կրկին միայնակ մնացած ՀԱԿ-ին ժամանակ է պետք իր հետագա գործունեության մարտավարությունը ճշգրտելու եւ պայքարի շարունակաման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար: Ըստ այդմ, հաշվի առնելով նաեւ, որ առաջիկա երկու ամիսները հագեցած են լինելու հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանազան հանրային ծրագրերով, որոնց խանգարելու մտադրություն մենք բացարձակ չունենք, կոնգրեսի ղեկավարությունը որոշել է առնվազն մինչեւ ապրիլի 24-ը զերծ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից»,-ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հանարահավաքին հաջորդեց մասնակիցների երթը: Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո չեղյալ հայտարարվեց: Սակայն ՀԱԿ-ը հանրահավաք հրավիրեց մարտի 1-ին: Հիշեցնենք նաեւ, որ 7 տարի առաջ մարտի 1-ին քաղաքական ընդվզումների ժամանակ 10 մարդ զոհվեց, որոնցից երկուսը իրավապահ համակարգից:
Այսօր մի շարք քաղաքական ու քաղաքացիական ուժեր, հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիներ մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաեւ Մյասնիկյանի արձանի մոտ:
Մարտի 1-ի զոհերն են` Տիգրան Խաչատրյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:
Լուսանկարը՝ Լեւոն Ամիրզյանի
Նմանատիպ նյութեր
2534 դիտում
16:47 10-03-2021
Իշխանափոխության հարցը պետք է լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով. Լեւոն Տեր-Պետրոսյան
2339 դիտում
16:51 28-12-2014
Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցել է ՀԱԿ-ի ամանորյա նիստին. տեսանյութ. Newsline.am
Այս բաժնից
676 դիտում
22:45 18-12-2024
Լյուքսեմբուրգում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես
685 դիտում
22:27 18-12-2024
Ավստրիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին, քննարկել տարածաշրջանը
832 դիտում
21:41 18-12-2024
Բերիո հայոց թեմի առաջնորդը քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը