211652_close_icon
views-count2105 դիտում article-date 19:53 10-10-2014

Հասնելու ենք արմատական փոփոխության. Ստեփան Դեմիրճյան

Ի՞նչ իմաստ ունի սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, երբ պարբերաբար իշխանությունը բռնազավթվում է որոշ մարդկանց կողմից եւ ժողովուրդը զրկված է իշխանություն ձեւավորելուց: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ազատության հրապարակում Եռյակի հանրահավաքին ասաց ՀԺԿ առանջնորդ, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: Նա հարցրեց, թե վերջին բարեփոխումներից հետո ինչն է փոխվել՝ դատարաննե՞րն են ավելի անկախ դարձել, ընտրություննե՞րն են արդար անցնում, թե՞ ինչ: «Հայաստանին այօր պետք չեն արհեստական օրեկարգեր, այլ իրական փոփոխություններ: Մարդիկ այսօր անձեռնմխելի են եւ նույնիսկ մարդասպանության համար չեն դատապարտվում»,- ասաց նա: Միաժամանակ ավելացրեց, որ դեռ վաղուց էին ասում, որ միայն վարչապետի փոփոխությամբ հարց չի լուծվի, քանի որ համակարգային փոփոխություններ են պետք և ընդգծեց, որ հասնելու են արմատական փոփոխության: Ի դեպ, հանրահավաքին ներկա էին նաև ազատամարտիկներ, ովքեր իրենց ելույթում նշեցին, որ պատրաստ են նաև շուրջօրյա նստացույցի:

Նմանատիպ նյութեր