Հնդկաստանում խոզի գրիպից մահացածների թիվն ավելացել է
Հնդկաստանում H1N1 վիրուսից մահացածների թիվը հասել է 935-ի, իսկ վարակվածները մոտ 16 հազարն են:
Երկրի առողջապահության նախարարը քաղաքացիներին հորդորել է աղմուկ չբարձրացնել, քանի որ իշխանությունները ձեռնարկում են հնարավոր միջոցները՝ վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ:
Հնդկաստան մեկնողներին խորհուրդ է տվում թռիչքից շաբաթներ առաջ պատվաստվել: Երկրում գրանցվել են նաեւ թռչնագրիպով վարակման դեպքեր: