Ռուսաստանում ցրտից կորեացի ուսանողուհի է մահացել
Ռուսաստանի «Ռուսսկի» կղզում գտնվող Արեւելագիտության դաշնային համալսարանի հանրակացարանի հարեւանությամբ հայտնաբերվել է Կորեյի քաղաքացի-ուսանողուհու մարմինը: Իրավապահների խոսքով՝ նա մահացել է ցրտահարությունից:
Քննության տվյալներով՝ ուսանողուհին քայլել է սառցակալած լճի վրայով եւ սառույցի կոտրվելու հետեւանքով հայտնվել ջրի մեջ: Աղջիկը կարողացել է ափ դուրս գալ, բայց հանրակացարան վերադառնալու ճանապարհին ցրտահարությունից կորցրել է գիտակցությունը եւ այդպես էլ չարթնանալով՝ մահացել:
Նրա մարմնի վրա բռության հետքեր չեն հայտնաբերվել: