Կրասնոյարսկում Նոր տարվա գիշերը ցրտից երեխա է մահացել
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում Նոր տարվա գիշերը ցրտից երեխա է մահացել: 3-ամյա երեխան ողջ գիշեր անցկացրել է սեփական տան բաց պատշգամբում, որտեղ օդի ջերմաստիճանը եղել է -45 աստիճան:
Սառած երեխային գտել է հյուր եկած մի կին եւ շտապօգնություն կանչել, սակայն փոքրիկը հիվանդանոցում մահացել է: Քննության տվյալներով, երեխան, հնարավոր է, ինքնուրույն է դուրս եկել պատշգամբ:
Իսկ երեխայի 21-ամյա մայրը Նոր տարվա գիշերը անցկացրել է ընկերների տանը: Երեխայի հետ տանը մնացել է 77-ամյա մի կին, որը քնած է եղել: