ԱՄՆ-ում Հայաստանից կրթական փոխանակման ծրագրով մեկնած 16-ամյա ուսանողուհի է մահացել
ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում վթարից մահացել է ՀՀ քաղաքացի, 16-ամյա Լիլիթ Իշխանի Գևորգյանը: Այդ մասին հաղորդում է [url=http://www.ktre.com/story/29878560/foreign-exchange-student-killed-in-nacogdoches-co-atv-wreck]ktre.com[/url]-ը:
Դեպքը տեղի է ունեցել Նագոդչոդեսի շրջանում: Շրջանի ոստիկանության պետ Ջեյսոն Բրիջը հայտնել է, որ Լ. Գևորգյանը վթարի է ենթարկվել կվադրոցիկլով արոտավայրում:
Նրա խոսքով՝ աղջիկը տուն չի վերադարձել, և երբ նրա խնամակալն ու մեկ այլ աղջիկ գնացել են արոտավայր, այնտեղ շրջված կվադրոցիկլի տակ հայտնաբերել են Լիլիթին: Ավելի ուշ Լիլիթ Գևորգյանը մահացել է հիվանդանոցում:
Ամենայն հավանականությամբ նա կորցրել է կվադրոցիկլի ղեկավարումը բլրի վրա: