Երևանում թունավորման ախտանիշներով 3-ամյա երեխա է հոսպիտալացվել
Փետրվարի 27-ին, ժամը 11.00-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է հոսպիտալացվել Դավթաշեն 4-րդ թաղամասի 15-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչ Է. Կ.-ը (ծնվ. 2012թ.):
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: