211652_close_icon
views-count12664 դիտում article-date 11:43 27-02-2015

ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալ-չգալու որոշումը կայացնելը «սարերի հետևում» չէ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը մինչեւ մարտի 1-ը որոշում կկայացնի՝ շարունակելո՞ւ է իր քաղաքական գործունեությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում, թե՞ ոչ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուստամ Գասպարյանը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ նա մինչեւ վերջնական որոշում կայացնելը կուսակցության հետագա ուղղության հետ կապված պետք է մի քանի ճշտումներ անի: Մինչեւ այդ էլ նա չէր բացառել կուսակցությունից դուրս գալու լուրերը: Հիշեցնենք, որ ավելի վաղ կուսակցությունից դուրս էին եկել Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Մելիք Մանուկյանը` Շշի Մելոն, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետրոսյանը:

Նմանատիպ նյութեր