211652_close_icon

Ռուսաստանի պահանջով այսօր Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի

views-count1198 դիտում article-date 11:16 17-05-2023
Հինգշաբթի՝ մայիսի 18-ին, Ռուսաստանի Դաշնության պահանջով կհրավիրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու արևմտյան երկրների կողմից Ուկրաինային զենք մատակարարելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան։

«Նեբենզյան պահանջում է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ «դատապարտելու» մեր դաշնակիցների և գործընկերների կողմից Ուկրաինայի պաշտպանական ուժերին զենքի մատակարարումը»,- թվիթերյան իր էջում գրել է Կիսլիցան։

Նիստը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:

Նմանատիպ նյութեր