Հրդեհ Նորամարգ գյուղում
Փետրվարի 26-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի Ազատության փողոցի մոտակայքում այրվում են պաղպաղակի չշահագործվող սառնարաններ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ազատության 16 փողոցի Հ. Դ.-ին պատկանող տան բակում այրվել են սառնարաններ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.49-ին, մարվել` 19.00-ին:
Այրվել է 40 չշահագործվող սառնարան: