Փրկարարները բացել են փակ դուռը
Փետրվարի 26-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է (բանալին մնացել է ներսում). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարաները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 26-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարաները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 26-ին, ժամը 15.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (11 տարեկան երեխա) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են Ա. Չ.-ի բնակարանի դուռը, Տ. Չ.-ը (ծնվ. 2001թ.) քնած էր: