211652_close_icon
views-count1842 դիտում article-date 22:38 26-02-2015

Ծրագիր` աշխատաշուկայում շրջանավարտների տեղավորումը հեշտացնելու նպատակով

Փետրվարի 27-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը «Հայաստանի մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» ծրագրի շրջանակներում կազմակերպում է հանդիպում գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ՝ մասնակցությամբ ծրագրի համակարգող իտալացի հյուրի և շահագրգիռ կազմակերպությունների: Կներկայացվի հիշյալ ծրագիրը, վերջինիս նորաստեղծ հարթակը, որտեղ, որպես անընդմեջ թարմացվող տեղեկատվական բազա, ՀՀ գրեթե բոլոր բուհերի շրջանավարտները մշտապես հնարավորություն կունենան տեղադրելու իրենց ինքնակենսագրությունները (CV), որը հիանալի հնարավորություն կընձեռի գործատուներին թափուր աշխատատեղերի համար որոնել և գտնել իրենց պահանջներին համապատասխանող և հմտությունների ու գիտելիքների անհրաժեշտ մակարդակը բավարարող շրջանավարտ-աշխատողների: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում հիմնել շրջանավարտների առաջարկն ու պահանջարկը հավասարակշռող համալիր մոդել՝ հիմնված շրջանավարտներին վերաբերող տեղեկատվական բազայի ստեղծման վրա, որը թույլ կտա հեշտացնելու աշխատաշուկայում շրջանավարտների տեղավորումը:

Նմանատիպ նյութեր