211652_close_icon
views-count653 դիտում article-date 16:35 26-02-2015

Գրիգոր Առաքելյանը հանդիպեց Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մորթեզա Սարմադիի հետ

Փետրվարի 25-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Գրիգոր Առաքելյանը հանդիպեց Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մորթեզա Սարմադիի հետ:Մորթեզա Սարմադին անդրադարձավ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարիդրացիական հարաբերություններին և նշեց, որ Իրանը հատուկ կարևորություն է տալիս հարևան երկրների հետ հարաբերություններին: Ըստ Սարմադիի` երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելություններն արդեն իսկ վկայում են, որ հայ-իրանական համագործակցության ընդլայնման ու զարգացման համար որևէ խոչընդոտ չկա:Շնորհակալություն հայտնելով իր առաքելության ընթացքում ձևավորված աշխատանքային ջերմ մթնոլորտի համար` դեսպան Առաքելյանն իր հերթին գոհունակություն հայտնեց վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների բազմապատկման առնչությամբ:Հանդիպման ավարտին Մորթեզա Սարմադին շնորհակալություն հայտնեց դեսպան Առաքելյանին դիվանագիտական աշխատանքի համար և հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ:

Նմանատիպ նյութեր