Աֆղանստանում պայթեցրել են թուրքական դեսպանատան ավտոմեքենան
Այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է Թուրքիայի դեսպանատանը պատկանող ավտոմեքենան:
Պայթյունի հետևանքով սպանվել է դեսպանատան աշխատակիցներից մեկը, ևս 1 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: Ահաբեկչությունն իրականացվել է Իրանի դեսպանատն մոտ, որը գտնվում է Թուրքիայի դեսպանատնից ոչ հեռու:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: