211652_close_icon
views-count3873 դիտում article-date 23:25 08-06-2016

Լոնդոնի ոստիկանությունը Իսրայելի դեսպանատան մոտ պայթեցրել է կասկածելի Volkswagen Passat ավտոմեքենան

Լոնդոնի ոստիկանությունն անվտանգության նկատառումներով պայթեցրել է Քենսինգթոն թաղամասում` Իսրայելի դեսպանատան մոտ կայանված կասկածելի Volkswagen Passat ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրի պնդմամբ` պատճառը եղել է Volkswagen Passat-ի մեջ գտնվող կասկածելի փաթեթը: Պայթյունից առաջ մոտակա շենքրից տարհանվել են հարյուրավոր բնակիչներ: Ինչպես ավելի ուշ պարզվել է, ավտոմեքենաjում գտնվող փաթեթի մեջ եղել են սեփականատիրոջ անձնական իրերը:

Նմանատիպ նյութեր