Թուրքիայում քրդեր են սպանվել
Թուրքիայի Ջիզր քաղաքում Քրդական աշխատավորական կուսակցության անդամների եւ քուրդ իսլամիստների միջեւ բախումներ են տեղի ունեցել, ինչի հետեւաբքով երեք մարդ է մահացել:
Տեղական իշխանությունները նշում են, որ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ իսլամիստները հարձակվել են կուսակցականների ճամբարի վրա: Կողմերը հակամարտության մեջ են հոկտեմբերից, երբ Քրդական աշխատավորական կուսակցությունը ցույցեր էր կազմակերպել՝ Թուրքիայի իշխանություներից պահանջելով օգնել «Իսլամական պետություն» խմբավորումից տուժած սիրիացիներին:
Վերջին մեկ ամսում Թուրքիայում բախումների հետեւանքով 30 մարդ է մահացել: