Ի աջակցություն Քրդստանի անկախության՝ Իրանի քաղաքներ են դուրս եկել հազարավոր քրդեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեին աջակցելու նպատակով Իրանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել ակցիաներ։
Իրանակա ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երթերին մասնակցել է Իրանի Քուրդիստան նահանգի բնակչության 80 տոկոսը։ Իշխանությունները քայլեր չեն ձեռնարկել քրդերի ուրախությունը և հավատարմությունը հաստատող ակցիաներին խոչընդոտելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանրաքվեին կողմ է քվեարկել ընտրողների իրավունք ունեցողների ավելի քան 93 տոկոսը։ Պաշտոնական տվյալները կհրապարակվեն վաղը։