Ո՞ւմ օգտին է մշակվել խոշորածավալ արտահանման դեպքում շահութահարկի՝ մինչև 2% նվազեցման նախագիծը. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների ՀՀ իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ռուսաստանցի մի խոշոր գործարարի հետ շինանյութերի բնագավառում ուժերը համախմբելու և 50 մլրդ դրամի արտահանում իրականացնելու շուրջ: Հենց այդ նպատակի համար էլ մշակվել են «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 10%-ից նվազեցվում է 2%-ի:
Ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է ցեմենտի արտադրությանը: Հայաստանում ցեմենտ արտադրող երկու գործարաններն էլ թե Հրազդանի ցեմենտի գործարանը, թե «Արարատցեմենտ»-ը, այսօր մեծամասամբ պարապուրդի են մատնված պահանջարկ չլինելու պատճառով: Եվ ահա, ռուսաստանցի գործարարը ստանձնելու է երկու գործարանների պայմանագրային կառավարումն ու ապահովելու դրանց արտադրանքի արտահանումը ապահովելով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։