Բադմինթոնի Հայաստանի հավաքականը կմասնակցի եվրոպական 2 մրցաշարի
Փետրվարի 25-ից մարտի 1-ը Հոլանդիայի Հարլեմ քաղաքում մեկնարկել է բաթմինթոնի միջազգային երիտասարդական մրցաշարը, որին մասնակցող 23 երկրների թվում է նաև Հայաստանի հավաքականը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց բադմինթոնի ֆեդերացիայի մամլո քարտուղար Վարդան Թադևոսյանը:
Գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանի գլխավորությամբ մրցավայր են ժամանել Քնարիկ Մարգարյանը և Լիլիթ Պողոսյանը:
Փետրվարի 26-ին աղջիկների մենախաղերում Քնարիկի մրցակիցը կլինի Հոնգ Կոնգը ներկայացնող Նագ Յաուին, իսկ Լիլիթինը՝ սինգապուրցի Ժին Մին:
Աղջիկներին վիճակահանությամբ շատ ուժեղ մրցակիցներ են բաժին հասել: Մեկ օր անց մեր աղջիկները հանդես կգան զուգախաղերում, որտեղ նրանց մրցակիցը կլինի անգլիական զույգը:
Հոլանդիայի մրցաշարի ավարտից հետո, մեր հավաքականը կմեկնի Գերմանիա: Մարիտի 5-8-ը Բեռլինում նրանք կմասնակցեն մեկ այլ միջազգային մրցաշարի:
Ինչպես նշում է Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նագագահ Աշոտ Աղաբաբյանը, նման մրցաշարերին մասնակցելը հնարավորություն է տալիս մեր մարզուհիներին մրցակցական փորձ ձեռք բերել: Գաղտնիք չէ, որ նման հանդիպումներից հետո են գրանցվուն նաև լավագույն արդյունքները:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/23/44086/]տեղեկացրել էինք[/url], ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը շատ կարճ ժամանակ է, ինչ ընտրվել է Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ և արդեն հասցրել է լուրջ ներդրումներ կատարել այս սպորտաձևը Հայաստանում զարգացնելու և մեր մարզիկների կողմից այն աշխարհում ներկայացնելու ուղղությամբ: