5877 դիտում
17:28 15-11-2017
Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը միջազգային մրցաշարի կմասնակցի
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին կմեկնի Վլադիկավկազ՝ մասնակցելու «Ալաններ» միջազգային մրցաշարին: Մեր թիմը Ռուսաստանում հանդես կգա ընդլայնված կազմով՝ երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանի գլխավորությամբ:
Հավաքականում ընդգրկվել են՝ Մխիթար Գրիգորյանը, Գարիկ Բարսեղյանը (երկուսն էլ՝ 57 կգ քաշային կարգ), Վաղինակ Մաթևոսյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վարուժան Կոջոյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը (երկուսն էլ՝ 86 կգ), Շամիր Աթյանն ու Գևորգի Կետոևը (երկուսն էլ՝ 97 կգ):
Թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ այս անգամ հնարավորություն են տվել նաև երիտասարդներին: Սա ընթացիկ մրցաշրջանում վերջին միջազգային մրցաշարը կլինի ազգային հավաքականի համար:
Կուրղինյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 24-26-ը կկայանա Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը: Այդ արդյունքներով կձևավորվի Հայաստանի ազգային հավաքականը, որը կպատրաստվի 2018 թվականի կարևորագույն առաջնություններին:
Նմանատիպ նյութեր
1597 դիտում
20:36 15-02-2023
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ 23 հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի
3975 դիտում
18:16 20-02-2018
Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը պատրաստվում է Կիևի միջազգային մրցաշարին
6344 դիտում
18:45 26-03-2017
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում է Վլադիկավկազ
Այս բաժնից
2407 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3070 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2578 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում