211652_close_icon
views-count1193 դիտում article-date 18:57 25-02-2015

Ամփոփվել է ՏԿԱԻՆ 2014 թվականի գործունեությունը

Փետրվարի 25-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում (ՏԿԱԻՆ) տեղի ունեցավ ՀՀ ՏԿԱԻ նախարարին կից կոլեգիայի այս տարվա առաջին նիստը, որի ընթացքում ամփոփվեցին նախարարության 2014 թ.-ի գործունեության արդյունքները։ Ընդլայնված նիստին, որը վարում էր ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկա էին ՀՀ ՏԿԱԻ նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը` ըստ ուղղությունների (արտակարգ իրավիճակներին արձագանքում և վիճակագրություն, իրավական դաշտի բարեփոխումներ, քաղաքացիական պաշտպանություն, կանխարգելիչ միջոցառումներ, ուսուցում, միջազգային համագործակցություն, հանրային իրազեկում և այլն) ներկայացնելով 2014 թ-ի ընթացքում նախարարության կողմից կատարված աշխատանքները: 2014թ.-ի ընթացքում ՀՀ ՏԿԱԻՆ «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնում գրանցվել է 1.464.947 զանգ, 2013 թ-ի համեմատ՝ զանգերի թիվը ավելացել է 99.829-ով կամ 7.3%-ով: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2014թ. ընթացքում հանրապետությունում 2013թ. համեմատ գրանցված արտակարգ դեպքերն աճել են 985-ով կամ 8.9%-ով, սակայն զոհերի թիվը նվազել է 24-ով կամ 3.9%-ով, վիրավորներինը՝ աճել է 287-ով կամ 3.3%-ով:

Նմանատիպ նյութեր