211652_close_icon
views-count1308 դիտում article-date 19:32 25-02-2015

Գողության մեջ կասկածվում էր հիմնարկության նախկին աշխատակիցը

Փետրվարի 17-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կորյունի փողոցի թիվ 19/Ա հասցեում գտնվող մի հիմնարկությունից գողություն է կատարվել (գազօջախ, միկրոալիքային վառարան, տոստեր ապարատ, սառնարան, լուսային սարքավորում և գարեջրի 2 սարքավորում` գազային ապարատով): Մեկնած օպերատիվ խմբին տնօրենը հայտնել էր, որ գողությունը կատարելու մեջ կասկածում է հիմնարկության նախկին աշխատակից Հայկազ Հ.-ին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը, իրոք, կատարել է 1989 թ. ծնված Հայկազ Հ.-ն: Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վերջինս ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր