Եմենում ֆրանսուհի է առեւանգվել
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Եմենի տարածքում Ֆրանսիայի քաղաքացի է առեւանգվել: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Սանայում: Ֆրանսուհուց բացի, առեւանգվել է նաեւ մի տեղացի, որը նրա թիկնապահն է եղել:
Ֆրանսուհին աշխատում էր Եմենում գործող միջազգային կազմակերպություններից մեկում: Տեղեկություններ կան, որ նրան տարել են «Անսար Ալլահ» շիիթական շարժման անդամները, որոնք իշխանափոխություն են պահանջում: