Մոսկվայի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռում ֆրանսուհի է մահացել
Տոկիոյից Փարիզ թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում՝ մի երիտասարդ կնոջ առողջական խնդիրների պատճառով:
Բժիշկներին չի հաջողվել փրկել Ֆրանսիայի քաղաքացու կյանքը: Նա մահացել է Air France-ի Boeing-777 ինքնաթիռում՝ մինչեւ մասնագետների ժամանելը:
Դեպքի հանգամանքները քննվում են: