Մոսկվայում ձերբակալվել է «Իսլամական պետությանը» սատարողը
Մոսկվայում ձերբակալվել է մի տղամարդ, ով համացանցում «Իսլամական պետության» անունից համանուն էջ էր ստեղծել: Նշենք, որ Ռուսաստանի Գերագույն դատարանի կողմից այդ խմաբավորումը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն և արգելվել է Ռուսաստանում:
Ըստ Tass գործակալության փոխանցման, տղամարդը ձերբակալվել է Օբրազցովի փողոցում՝ Սավելոսվսկի առևտրի տան հարևանությամբ:
Ձերբակալվածը համացանցում այդ միջազգային ահաբեկչական կազմակերպության անունից բացված էջում հրապարակել է ծայրահեղական բնույթով տեսանյութեր՝ քարոզելով «Իսլամական պետության» գործունեությունն ու գաղափարախոսությունը: Դրանով նա կոչ է արել իրականացնել ահաբեկչական գործողություններ և հասնել ահաբեկչության իրականացման հրապարակային արդարացման: