Ոստիկանների պահանջով ներկայացրել է 9 մմ տրամաչափի 46 փամփուշտ
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների պահանջով և նրանց մատնանշած վայրից՝ 1962 թ. ծնված Կամո Ս.-ն հանգուցյալ պապին պատկանող, Սևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 20 տան ննջասենյակի պահարանից ներկայացրել է 9 մմ տրամաչափի 46 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]